Ladynews.am-ը գրում է.Բուռն խնջույքից կամ քնի պակասից առաջացած գլխացավը մեզ այնքան էլ չի անհանգստացնում: Կարելի է խմել հաբ և մոռանալ տհաճ զգացողությունը: Սակայն երբ ցավը հայտնվում է հանկարծակի, առանց որևէ պատճառի, դա արդեն անհանգստացնող նախանշան է:
Մեր օրգանիզմը միանգամից մեզ հայտնում է խնդիրների մասին: Եթե դուք ունեք սուր գլխացավ, անպայման ճշտեք թե ինչն է խնդիրը: Դա կօգնի խուսափել լուրջ հիվանդություններից և ժամանակին բուժել դրանք: Բացի այդ, լուծելով գլխացավի պատճառը, դուք ազատվում եք նաև դրանից:
Գլխացավի տեսակներն են՝ ցավ քունքի հատվածում և ականջների հետևում, ցավ այտոսկրերում և աչքերի վերևի հատվածում, ցավ մի աչքում, գագաթում, ծոծրակում և վզի վերևի հատվածում:

1. Ցավ քունքի հատվածի և գագաթի մասում
Ցավը քունքի հատվածում կարող է նշանակել օրգանիզմում տեղի ունեցող խնդիրների մասին: Քնի պակասը, հորմոնալ ֆոնի փոփոխությունը, ինտոքսիկացիան և ներգանգային ճնշման նվազումը կարող են ցավի պատճառ հանդիսանալ: Ցավը քունքի հատվածում կարող է նաև նշանակել սկսվող մրսածություն կամ գրիպ:
Եթե գլխի այս հատվածում ցավն ուժեղանում է, և դուք զգում եք սրտխառնոց, ապա պետք է անպայման դիմել բժշկի: Պետք չէ նաև անուշադրության մատնել ցավը ծոծրակի մասում, այն կարող է նշանակել սկսվող արյունազեղում:
Եթե գլխի այս հատվածում ցավն ուժեղանում է, և դուք զգում եք սրտխառնոց, ապա պետք է անպայման դիմել բժշկի: Պետք չէ նաև անուշադրության մատնել ցավը ծոծրակի մասում, այն կարող է նշանակել սկսվող արյունազեղում:
2. Գլխացավ առավոտները
Եթե դուք հաճախ արթնանում եք գլխացավով, դա այդքան էլ լավ նշան չէ: Այն կարող է նշանակել գիշերային ապնոէ, խնդիրներ ճնշման հետ և նույնիսկ՝ գլխուղեղի ուռուցք: Այսպիսի գլխացավեր ունենալու դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի:
3. Ցավ աչքերի շրջանում և այտոսկրերում
Ցավն աչքի շրջանում ամենսասարսափելի զգացողություններից մեկն է և դիմանալ այդ ցավի բռնկումներին անտանելի է: Խորհուրդ ենք տալիս այդպիսի ցավի առկայության դեպքում դիմել լավ նյարդաբանի: Այսպիսի ցավը կարող է նշանակել անոմալիաներ հիպոտալամուսում, գլխուղեղի արյունատար անոթների հանկարծակի լայնացում և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խափանում:
Ցավը այտոսկրերում և ճակատում կարող է սկսվող հայմորիտի նշան լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/6248/glkhacavy-chi-kareli-antesel-5-azdanshan-oronq-zgushacnum-en-lurj-hivandutyan-masin
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



